Քաղաքականություն

Լևոն Զուրաբյանը քարոզարշավի շրջանակներում շրջել է Երևանի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Լևոն Զուրաբյանը քարոզարշավի շրջանակներում շրջել է Երևանի կենտրոնում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 17-ին շրջել է Երևանի կենտրոնում։

Լևոն Զուրաբյանը շփվել է քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց քաղաքական ուժի ծրագրերը և հորդորել գնալ ընտրությունների ու քվեարկել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության օգտին։

Զուրաբյանը վստահեցրել է, որ իրենք ներկայացրել են խելամիտ ծրագիր՝ շեշտելով այն հանգամանքը, որ իրենց կարգախոսն է «Խելամիտ ուղի Հայաստանի համար»։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 10 համարի ներքո՝ «Խելամիտ ուղի Հայաստանի համար» կարգախոսով։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 99 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում