Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի կիսաեզրափակիչ փուլը

2 րոպեի ընթերցում

l«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։

Մրցույթի եզրափակիչ անցան Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով փայլուն հանդես եկավ մրցութային բեմում, սակայն չհաղթահարեց կիսաեզրափակիչը:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին նաև Ադրբեջանը, Լյուքսենբուրգը, Շվեյցարիան, Լատվիան:

Ելույթ ունեցան նաև «Մեծ քառյակ»-ի անդամներ Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան։ «Մեծ քառյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են:

Երկրորդ կիսաեզրափակիչում հանդես եկավ նաև Ավստրիայի պատվիրակը, որը ևս եզրափակիչում է, քանի որ Ավստրիան «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողն է և մրցույթը հյուրընկալող երկիրը:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Մրցույթի եզրափակչին, որը տեղի կունենա մայիսի 16-ին, հանդես կգան նաև Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը, Գերմանիան, Իտալիան:

Հայերեն

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին