Մերձավոր Արևելք

Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական հարձակումներից 20 նոր զոհ է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական հարձակումներից 20 նոր զոհ է գրանցվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հայտարարության համաձայն՝ զոհերի թվում երեխաներ կան։ Մասնավորապես, նրանցից երկուսն իրենց մոր հետ զոհվել են մեքենային ուղղված ավիահարվածի հետևանքով:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի 16-ի հրադադարից ի վեր առնվազն 23 երեխա է զոհվել, ևս 93-ը վիրավորվել է։

Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավային և արևելյան Բեկաա շրջանի 8  բնակավայրերի բնակիչներին։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղին, զրահատեխնիկան ու տրասնպորտային միջոցները։

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2896-ի, իսկ վիրավորներինը՝ 8824-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում