Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը քարոզարշավի շրջանակներում քաղաքացիներին հանդիպման է հրավիրում Աջափնյակ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը քարոզարշավի շրջանակներում քաղաքացիներին հանդիպման է հրավիրում Աջափնյակ վարչական շրջանում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիներին հրավիրում են հանդիպման Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրության մեջ։ 

Հանդիպումը կմեկնարկի ժամը 18։30-ին, Շիրազի 7/7 հասցեում։ 

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։

Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում