Քաղաքականություն

ՔՊ-ն քարոզարշավ է անցկացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն քարոզարշավ է անցկացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է շրջայցերի և հանդիպումների երթուղին։

Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են Արշակունյաց պողոտայի Եռանկյունի շուկայի հատվածից, այնուհետև շրջել տարբեր հասցեներում՝ հանդիպելով բնակիչների հետ։

Նա նշել է, որ քարոզարշավային երթուղին ընդգրկում է Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Մայիսի 9-ի, Մանանդյան, Եղբայրության, Բագրատունյաց և Աերացիա փողոցների մի շարք հատվածներ։

Փաշինյանը նաև հայտնել է, որ մայիսի 13-ին  կուսակցության քարոզարշավը շարունակվելու է Արագածոտնի մարզում, որը կեզրափակվի Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում հանրահավաքով՝ ժամը 19։30-ին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում