Բարձր տեխնոլոգիաներ

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Հայաստանի կառավարությունը շրջանառել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել Արհեստական բանականության նախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը»,- նշված է նախագծում:

Նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում