Հայաստանի շնորհապետական կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Գյումրիում և Թալինի տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Գյումրիում և Թալինի տարածաշրջանում

Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Գյումրի։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Սիմոնյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

«Այցելել ենք Գյումրի։ Եկել ենք շրջենք Գյումրիում և ոչ միայն Գյումրիում, այլ նաև հարակից բնակավայրերում։ Լինելու ենք Թալինի տարածաշրջանում։ Այնպես որ սիրով կհանդիպեմ և կզրուցեմ ձեզ հետ և կներկայացնեմ մեր ծրագրերը»,- նշել է Սիմոնյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Հայաստանի շնորհապետական կուսակցության նախընտրական ցուցակը բաղկացած է 84 թեկնածուից։

Կուսակցության նախընտրական հիմնական շեշտադրումներից են շնորհապետության (մերիտոկրատիայի) գաղափարի առաջխաղացումը, պրոֆեսիոնալ և կարողությունների վրա հիմնված կառավարման համակարգի ձևավորումը, կոռուպցիայի և կուսակցական նշանակումների նվազեցումը, ինչպես նաև կրթության և տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում