«Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է ամբողջ երկրով մեկ ներկայացնել իր ծրագիրը․ Ծառուկյան

3 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է ամբողջ Հայաստանով մեկ ներկայացնել իր ծրագիրն ու տեսլականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով՝ գյուղերից մինչև քաղաքներ, հանդիպելու մարդկանց, ներկայացնելու մեր ծրագրերն ու տեսլականը՝ հանուն երաշխավորված խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման և ազգային վերածննդի»,- նշել է Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ կուսակցության նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է։

«Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը, մարդկանց վերադարձնել հավատը վաղվա օրվա նկատմամբ»,- ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ձգտում է ձևավորել ուժեղ և անվտանգ պետություն։

«Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն այս մեծ ընտանիքի կարևոր մասնիկն է զգում»,- հայտարարել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» կուսակցությունը և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

 

Հայերեն Русский

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում