Հաղթանակներ հնարավոր է կերտել նաև դիվանագիտության, գիտության և արվեստի մեջ. Մարուքյան

2 րոպեի ընթերցում

«Հաղթանակ» զբոսայգում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած հերոսների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է.

«Ցանկանում եմ փառք տալ բոլոր հերոսներին՝ պատերազմի մասնակից իմ պապերից սկսած, մեր բոլոր ծնողներին ու այն սերունդներին, որոնք հաղթանակ են կերտել։ Այդ հաղթանակը իրական է եղել, մենք դա տեսել ենք, ապրել ենք, դա պատրանքային չի եղել։ Հետո էլ պատերազմ է եղել, մի անգամ էլ պարտվել ենք, բայց մեր ազգը կրկին կարող է հաղթել, և ես ձեզ ասեմ՝ էլի հաղթելու ենք։ Հաղթանակը նաև դիվանագիտական դաշտում կա, ֆուտբոլում, արվեստում, գիտության մեջ, այսինքն՝ ամեն տեղ կարող է լինել հաղթանակ։ Հիմա չի կարելի հաղթանակը միայն վերագրել պատերազմին ու արյանը։ Մի ազգ, որը ատոմակայան է կառուցել, մի ազգ, որն այսքան բան է ստեղծել, այո, պատերազմում էլ է հաղթանակ կերտել և կարող է կրկին հաղթել»։

Մարուքյանն ընդգծել է, որ իրենց իշխանության գալու պարագայում դիվանագիտական դաշտում միանշանակ հաղթելու են։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին։ Ուժի քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 19-րդ է, ցուցակում ընդգրկված են 89 թեկնածու:

 

 

 

 

Հայերեն Русский

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ