Եվրոպա

Ռուբիոն Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետի և արտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետի և արտգործնախարարի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը»։

Ռուբիոն Իտալիայում է երկօրյա այցով։ Գործակալությունը հիշեցնում է, որ հանդիպումը տեղի է ունենում Իրանի դեմ պատերազմի հարցում տարաձայնությունների ֆոնին։

Նշվում է, որ Ռուբիոյի և Մելոնիի քննարկման օրակարգում է Պարսից ծոցում իրավիճակը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, եվրոպական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերը, իրադրությունը Կուբայում։

Նախքան Մելոնիի հետ հանդիպումը Ռուբիոն հանդիպել է Իտալիայի փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ։

«Ես հավատացած եմ, որ Եվրոպան Ամերիկայի կարիքն ունի, Իտալիան Ամերիկայի կարիքն ունի, բայց Միացյալ Նահանգները նույնպես ունի Եվրոպայի և Իտալիայի կարիքը», - ասել է Տայանին լրագրողներին։

Ըստ պետքարտուղարության հայտարարության՝ Ռուբիոն և Տայանին քննարկել են երկկողմ համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։

«Պետքարտուղար Ռուբիոն քննարկել է միջազգային ջրային ուղիներում նավագնացության ազատության և ծովային անվտանգության խթանման ջանքերը: Նրանք անդրադարձել են Ուկրաինայում պատերազմի լուծման կարևորությանը: Պետքարտուղարը շեշտել է Արևմտյան երկրների կողմից իրենց տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը», - հավելել է գերատեսչությունը:

Մայիսի 7-ին Ռուբիոն Վատիկանում հանդիպել էր Հռոմի Լևոն XIV պապին՝ քահանայապետի և ԱՄՆ նախագահի միջև մի շարք հարցերի շուրջ լարվածության ֆոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում