Նոր փաստաթուղթը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրացնել հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա իրավիճակը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան ունեն երկկողմ հարաբերություններում հաստատված շատ լայն օրակարգ, ու ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ընդգծում է նախ առկա իրավիճակը, ինչպես նաև ստեղծում է այդ իրավիճակն առավել արդյունավետ օգտագործելու, առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին:

«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ, ի վերջո, բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերն ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին այն մասին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված և գործընկերություններ հաստատելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկա են բոլոր պայմանները: Կառավարությունների դերն է՝ ստեղծել հնարավորություններ, բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր և պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել: Մենք փաստաթուղթը ստորագրեցինք ու գործնականում երկու րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին ու իրացվեցին, և այդ պրոցեսը կլինի շարունակական», - ասաց Փաշինյանը:

Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։

Հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։  

Քաղաքականություն

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

 

 

 

 

 

Հայերեն English Español Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել