Քաղաքականություն

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հռչակագիրը ստորագրեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։  

Մինչ փաստաթղթի ստորագրումը ՀՀ նախագահի նստավայրում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում