Զելենսկին Փաշինյանին առաջարկել է վերսկսել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը գնահատել է որպես կարևոր քայլ երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ։

«Լավ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև»,–  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։

«Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ես նրան տեղեկացրել եմ իրական խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերի մասին»,– նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին անդրադարձել է նաև տնտեսական համագործակցությանը։

«Մենք խոսեցինք նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկել եմ վերսկսել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»,– գրել է նա։

 

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին