Զելենսկին Փաշինյանին առաջարկել է վերսկսել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը գնահատել է որպես կարևոր քայլ երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ։
«Լավ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսում ենք ակտիվ երկխոսությունը մեր երկրների միջև»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։
I had a good meeting with Prime Minister of Armenia @NikolPashinyan. Thank you for the invitation to the European Political Community Summit. This is the first visit by the President of Ukraine to Armenia in the past 24 years. It is important that we are restoring active dialogue… pic.twitter.com/gOP17fwPQ0
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) May 4, 2026
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։
«Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ես նրան տեղեկացրել եմ իրական խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերի մասին»,– նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին անդրադարձել է նաև տնտեսական համագործակցությանը։
«Մենք խոսեցինք նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկել եմ վերսկսել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»,– գրել է նա։