Հայաստան

Կոշտան կարծում է, որ ԵՔՀ երևանյան գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով

2 րոպեի ընթերցում

The 8th European Political Community (EPC) Summit. Yerevan, Armenia. May 4, 2026.
The 8th European Political Community (EPC) Summit. Yerevan, Armenia. May 4, 2026.

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան վստահ է, որ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը ցույց է տալիս, որ Եվրոպայի աշխատաոճը դիվանագիտությունն է, բազմակողմանիությունը և հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, ինչն էլ նպաստում է խաղաղությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո ամփոփիչ հայտարարության ժամանակ Կոշտան նշել է, որ ցանկացած քննարկում, որը վերաբերվում է խաղաղությանն ու կայունությանն այս աշխարհամասում, պետք է ընդգրկի Եվրոպայի սահմաններից դուրս համախոհ գործընկերներին։

«Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը կարծես թե գերակայում են»,-ասել է նա:

 «Եվրոպան համակողմանիորեն պետք է աշխատի Հայաստանի և տարածաշրջանի հետ՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, և այն փաստը, որ մենք բոլորս այստեղ ենք, բավականին հստակ ցույց է տալիս Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղությունը, և Հայաստանն ու Եվրամիությունը միասին են այս ճանապարհին»,- նշել է Կոշտան։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովը շեշտադրում է պայքարը օտարերկրյա միջամտությունների դեմ և ընդգծում փոխկապակցվածության ուժը՝ ստեղծելու փոխշահավետ տնտեսական գործընկերային հարաբերություններ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալության համար և հույս հայտնել, որ հաջորդ տարի Իռլանդիայում կայանալիք գագաթնաժողովը նույնքան հաջողված կլինի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում