Հայաստան

Իռլանդիայի վարչապետը բարձր է գնահատել ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու Հայաստանի սահմանած նշաձողը

1 րոպեի ընթերցում

The 8th European Political Community (EPC) Summit. Yerevan, Armenia. May 4, 2026.
The 8th European Political Community (EPC) Summit. Yerevan, Armenia. May 4, 2026.

Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը բարձր է գնահատել Հայաստանի իրականացրած կազմակերպական աշխատանքն ու հյուրընկալությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Մարտինն ասել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ հյուրընկալության համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ էստաֆետը վերցնում ենք Հայաստանից։ Դուք, իսկապես, կարողացել եք շատ արդյունավետորեն, պրոֆեսիոնալ իրականացնել կազմակերպական աշխատանքները։ Բավականին բարձր է ձեր նշաձողն այս պահին, կփորձենք համապատասխանել»,-նշել է Իռլանդիայի վարչապետը՝ իր հիացմունքն արտահայտելով նաև ՀՀ մայրաքաղաքի գեղեցկության ու հայկական երաժշտության նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում