Հայաստանին և Ադրբեջանին մաղթում եմ կայուն և տևական խաղաղություն. Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ ագագաթնաժողովում ելույթի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին մաղթեց կայուն, համապարփակ և տևական խաղաղություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վոլոդիմիր Զելենսկին կարևորեց Հայաստանի մասնակցությունն այս լայնամասշտաբ ձևաչափում՝ բոլոր եվրոպացիների հետ միասին։

Նա նշանակալից փաստ համարեց այն, որ 24 տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ այցելում է Հայաստան։

«Մարտահրավերներն ակնհայտ են։ Առաջին հերթին մենք բոլորս տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս շարունակվում է չվճռված մնալ, և դա կարող է երկար ժամանակ անկայունության պատճառ դառնալ։ Եվ սա կարող է հանգեցնել լուրջ քաղաքական փոփոխությունների։ Ուստի, առաջին հերթին, մեր էներգետիկ և անվտանգության համագործակցությունը պետք է լինի իրական համագործակցություն, և մենք պետք է միմյանց օգնենք ձմռանը նախապատրաստվելու և էներգետիկ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև պետք է ջանքեր գործադրենք Հորմուզի նեղուցի և Իրանի ժողովրդի համար երկարաժամկետ լուծում գտնելու ուղղությամբ»,-նշեց Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշեց նաև, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի և Եվրոպայի դեմ շարունակվում է նույնքան ուժգին, որքան նախկինում։ Ըստ նրա՝ այս ամառը լինելու է այն ժամանակահատվածը, երբ ՌԴ նախագահը կորոշի՝ հաջորդ քայլը որն է լինելու՝ պատերազմը ընդլայնել, թե՞ դիմել դիվանագիտության։

«Ես երախտապարտ եմ բոլոր առաջնորդներին՝ ռազմական արդյունաբերության և ռուսական բանկերի դեմ ուղղված պատժամիջոցների համար։ Մենք պետք է շարունակենք այս ճնշումը։ Քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցությունը պետք է շարունակվի։

Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը չդադարեցնի այս պատերազմը։ Մեզ անհրաժեշտ է շարունակական ճնշում և խաղաղություն։ Եվ, իհարկե, առաջնայինը հետևյալն է՝ մենք պետք է գտնենք կիրառելի դիվանագիտական ձևաչափ, և Եվրոպան պետք է ներկա լինի ցանկացած բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծեց, որ պետք է մշտապես կապի մեջ լինեն ԱՄՆ-ի հետ և հասկանան նրանց տեսակետներն ու դիրքորոշումները։ Սակայն, ըստ նրա, լավ կլիներ, եթե Ռուսաստանի հետ բանակցությունների համար կարողանային ձևավորել մեկ ընդհանուր եվրոպական ձայն։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին