ՄԱԿ-ը հայտնել է, որ առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության տվյալներով՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, 4000 մարդ ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին։

Հանձնակատարի խոսքով՝ մահապատիժներն իրականացվել են Իրանի կողմից այլախոհության դեմ պայքարի ֆոնին, մասնավորապես՝ «ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով»։

Վարչությունը հայտնել է, որ առնվազն ինը մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թ. հունվարի բողոքի ցույցերի հետ կապված, տասը մարդ՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության համար, և երկուսը՝ լրտեսության մեղադրանքով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 4000 անձ»։ Ըստ հրապարակման՝ նրանցից շատերը «բռնի կերպով անհետացել են, խոշտանգվել կամ ենթարկվել դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

«Ես սարսափած եմ, որ հակամարտության արդեն իսկ ծանր հետևանքներից բացի՝ իշխանությունները շարունակում են զրկել Իրանի ժողովրդին իր իրավունքներից կոպիտ և դաժան ձևերով», - ասել է Տյուրկը։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ