Իսրայելը Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին տարհանման հրահանգ է տվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հանձնարարել է տարհանել Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին՝ «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների ուղղությամբ ավիահարվածների նախաշեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel հրատարակությունը։

«Քանի որ «Հեզբոլլահ»-ը խախտել է հրադադարի շուրջ համաձայնագիրը, ԻՊԲ-ն ստիպված է ուժով գործել նրա դեմ», - թերթը մեջբերում է իսրայելական բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Ադրայիի հայտարարությունը։

Զգուշացումը վերաբերում է Լիտանի գետից դեպի հարավ ընկած շրջանին, որտեղ արդեն գործում է տարհանման մասին ընդհանուր նախազգուշացումը։

Քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է տեղափոխվել Լիտանի գետից դեպի հյուսիս գտնվող ափամերձ Սիդոնի շրջան։

«Ցանկացած մեկը, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մերձակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը», - հավելել է Ադրային։

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի հարվածել Լիբանանում գտնվող թիրախներին

Հայերեն Русский

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին