Մեքսիկայում ձերբակալել են թմրաբարոնի, որին բռնելու համար ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար էր խոստացել

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը Նայարիտի նահանգում ձերբակալել են Պարտիզպան (El Jardinero) մականունով Աուդիաս Ֆլորես Սիլվային, որին բռնելու համար Միացյալ Նահանգներն առաջարկել էր 5 միլիոն դոլարի վարձատրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը։

«Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի կողմից պլանավորված, մշակված և իրականացված գործողության ընթացքում Նայարիտի նահանգում ձերբակալվել է Աուդիաս Ֆլորես Սիլվան՝ Պարտիզպան մականունով», - գրել է նախարարը X-ում։

Նա հավելել է, որ ձերբակալվածի նկատմամբ Մեքսիկայում գործում է կալանավորման հրամանագիր։ Բացի այդ, նրա հանդեպ հետախուզում է հայտարարված ԱՄՆ իշխանությունների կողմից՝ արտահանձնման նպատակով։ Հարֆուշը նաև շնորհակալություն է հայտնել մեքսիկացի զինծառայողներին գործողության ընթացքում ցուցաբերած քաջության, կարգապահության և անձնվիրության համար։

Մեկ այլ գրառման մեջ Հարֆուշը հայտնել է Սեսար Ալեխանդրոյի ձերբակալության մասին, որը Պարտիզպանի ֆինանսիստն է և մեղադրվում է փողերի լվացման համար։

Ըստ Milenio պարբերականի՝ Պարտիզպանը «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի ղեկավարներից մեկն է և համարվում է խմբավորման նախկին պարագլուխ Էլ Մենչո մականունով Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հավանական հաջորդը։ Էլ Մենչոն սպանվել է 2026 թ. փետրվարին մեքսիկացի ուժայինների կողմից ձերբակալության փորձի ժամանակ։ Նշվում է, որ Ֆլորես Սիլվան պատասխանատու էր կարտելի լոգիստիկայի, անվտանգության և տարածքային ընդլայնման համար:

Հայերեն

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ