Մերձավոր Արևելք

Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ

Լիբանանի հարավին հասցված Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը, ինչպես նաև փրկարար ծառայությունների մուտքը խոչընդոտելը պատերազմական հանցագործություններ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը գրել է X սոցցանցի իր էջում։

«Լրագրողների վրա գրոհները, նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտելը, ինչպես նաև այդ ծառայությունների ժամանումից հետո նրանց գտնվելու վայրի վրա կրկնակի հարվածները պատերազմական հանցագործություններ են», - ասվում է Լիբանանի վարչապետի հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ երկրի հարավում մասնագիտական ​​պարտականությունները կատարելու ժամանակ լրագրողներին հարվածելն այլևս առանձին միջադեպեր չեն, այլ դարձել են կայուն պրակտիկա, որը Լիբանանը դատապարտում և մերժում է։

Սալամի խոսքով՝ Բեյրութը մտադիր է հասնել այս միջադեպերի միջազգային մակարդակով քննության և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված լրագրող Ամալ Խալիլի ընտանիքին, նրա գործընկերներին և Լիբանանի լրագրողական համայնքին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում