ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ այն իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։

«Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկն ունեցել եմ բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը»,– գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և շրջակա միջավայրի ու առողջության միջև փոխկապակցված մարտահրավերները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում