Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ
1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 21–ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։
Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։