Եվրահանձնաժողովը Զելենսկուց սպասում է մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների վերսկսում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց սպասում է հայտարարություն մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին. դա անհրաժեշտ է Կիևի 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար, որի վրա վետո են դրել Հունգարիան և Սլովակիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Եվրոպական հանձնաժողովը սպասում է, որ Վոլոդիմիր Զելենսկին կհայտարարի «Դրուժբա» խողովակաշարով նավթի հոսքի վերսկսման մասին։ Այս պահին մենք այլ տեղեկություններ չունենք. մենք լսել ենք, որ դա կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս», - Պինյուի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հրաժարվել է որևէ տեղեկատվություն տրամադրել ի պատասխան լրագրողների այն հարցի՝ արդյոք եվրոպացի փորձագետները կարողացել են զննել խողովակաշարը, և արդյոք Կիևը Եվրահանձնաժողովից ստացել է որևէ գումար  խողովակաշարի վերանորոգման համար։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման վերաբերյալ կարևոր որոշումների է սպասում ապրիլի 22-ին։

Եվրոպա

Կալասն Ուկրաինային հատկացվող վարկի հարցում դրական որոշումներ է ակնկալում

Հունվարի 27-ին Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական  նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա՝ նշելով, որ նավթամուղը վնասվել է ռուսական ավիահարվածների հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ պահանջելով նախ վերսկսել «Դրուժբա»-ի աշխատանքը:

Հայերեն Русский

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ի՝ Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Թրամփը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնում հանուն Էրդողանի