Եվրոպա

Կալասն Ուկրաինային հատկացվող վարկի հարցում դրական որոշումներ է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Կալասն Ուկրաինային հատկացվող վարկի հարցում դրական որոշումներ է ակնկալում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ապրիլի 22-ին առաջընթաց է ակնկալում Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի հատկացման հարցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք չորեքշաբթի օրը դրական որոշումներ ենք ակնկալում Ուկրաինային տրամադրվող վարկի վերաբերյալ։ Ուկրաինան դրա կարիքն ունի», - ասել է Կալասը լրագրողներին ԵՄ արտգործնախարարների՝ Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը ժամանելուց հետո։

Եվրոպական լրատվամիջոցներն իրենց հերթին պարզաբանում են, որ ապրիլի 22-ին կկայանա ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների նիստը, որտեղ կարող է քննարկվել վարկի հարցը։

Ավելի վաղ Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո ԵՄ վարկն ամիսներով սառեցվել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև «Դրուժբա» նավթատարի շուրջ վեճի պատճառով։ Օրբանը պնդում էր, որ Կիևը քաղաքական դրդապատճառներով չի վերանորոգում խողովակաշարը, որով Ուկրաինայի տարածքով ռուսական նավթ է տեղափոխվում եվրոպական երկրներ։  

Սակայն ապրիլի 12-ին Օրբանի կուսակցությունը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում։ Հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը ԵՄ մյուս երկրների հետ կքննարկի Ուկրաինային վարկ հատկացնելու հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում