Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր ստորագրելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության մամուլի ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել. 

Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում