«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 10 թեկնածուներին
1 րոպեի ընթերցում

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 10 համարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի և 46 թեկնածու։
1․ Սպարտակ Կյուրեղյան
2․ Իշխան Գևորգյան
3․ Նինա Կարապետյանց
4․ Արամ Քոչարյան
5․ Միքայել Նահապետյան
6․ Տաթևիկ Քամալյան
7․ Հայկ Մանասյան
8․ Հովսեփ Ղազարյան
9․ Լիլիթ Մուրադյան
10․ Արամայիս Պետրոսյան
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ «Բոլորին դեմ եմ կուսակցությունը» դեռ վարչապետի թեկնածու չունի։ Վարչապետի թեկնածուն ընտրվելու է առանձին ներքին ընտրություններով։
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։