Մերձավոր Արևելք

Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ իր երկիրը երկկողմ բանակցություններ կվարի Իսրայելի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի գրասենյակը:

«Երկկողմ բանակցությունները Լիբանանը կվարի դեսպան Սիմոն Քարամի գլխավորած պատվիրակության միջոցով, և ոչ ոք չի մասնակցի այս առաքելությանը Լիբանանի փոխարեն կամ չի փոխարինի նրան», - ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Քարամը լիբանանցի դիվանագետ է։ Ավելի վաղ նա զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ։

Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը երկրի հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Նախագահի գրասենյակում նշել են, որ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հայտնել է, որ ըմբռնում է Լիբանանի դիրքորոշումը և աջակցում հրադադարի հասնելու և բանակցային գործընթաց սկսելու ջանքերին։

«Մենք ընտրության առաջ ենք կանգնած. կա՛մ շարունակել պատերազմը դրա բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և հաստատուն կայունության հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցությունների ուղին», - ընդգծել է Աունը։

Իսրայելը և Լիբանանն ապրիլի 17-ից տասնօրյա հրադադար են հաստատել, որի ընթացքում քննարկումներ պետք է ընթանան իրավիճակի դիվանագիտական կարգավորման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում