Մշակույթի միջազգային օրը Գանձակի մշակույթի տանը ցուցահանդես է բացվել

2 րոպեի ընթերցում

Մշակույթի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել է գունեղ և բազմաբովանդակ ցուցահանդես՝ կենտրոնում գործող երեք խմբակների աշխատանքների ներկայացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանից, ցուցահանդեսին ներկայացվել են «Նկարչություն» (խմբակավար՝ Անժելա Ալոյան), «Դեկորատիվ կիրառական արվեստ և կավագործություն» (խմբակավար՝ Լիանա Թաթոսյան),  «Կար ու ձև» (խմբակավար՝ Շողեր Պետրոսյան) խմբակների սաների ձեռքի աշխատանքները։

Կենտրոնի սաները ներկայացրել են  իրենց ստեղծագործական աշխատանքները՝ ցուցադրելով արվեստի տարբեր ուղղություններ՝ գծանկարչություն, գեղանկարչություն, բատիկ, կոմպոզիցիա, գորգագործություն, կավագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, հելյունագործություն, ուլունքագործություն, ձեռքի կար, դիզայն և այլ մշակութային ձևեր։

Հատուկ ուշադրության են արժանացել  նաև «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակում ներկայացված մրցութային աշխատանքները, որոնք ստեղծվել էին «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Դրանք ստեղծագործաբար արտացոլում էին էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և կայուն զարգացման գաղափարները՝ ընդգծելով արվեստի և բնապահպանական մտածողության ներդաշնակությունը։

«Ցուցահանդեսը դարձավ մշակույթի, ստեղծարարության և ժամանակակից արժեքների համադրության յուրահատուկ հարթակ՝ մեկտեղելով ավանդականն ու նորարարությունը։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց