ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի չորս հավակնորդներն այս շաբաթ կմասնակցեն լսումների

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող չորս թեկնածու այս շաբաթ կմասնակցի լսումների, որի արդյունքում ընտրվում է կառույցի նոր ղեկավարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP լրատվական գործակալությունը, այս թիվը զգալիորեն պակաս է 10 տարի առաջվա ցուցանիշից, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց Անտոնիու Գուտերեշը։

Առաջինը գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող թեկնածուներից Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետն է, ով ապրիլի 21-ին կհանդիպի ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների դեսպանների հետ երեքժամյա հարց ու պատասխանի նիստի ժամանակ։ Նրան կհաջորդի ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսին Արգենտինայից։

Արդեն ապրիլի 22-ին Գլխավոր ասամբլեայի դահլիճում ելույթ կունենա ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանը, որին կհաջորդի Սենեգալի նախկին նախագահ Մաքի Սալը։

Այս շաբաթվա նիստերի ժամանակ չորս թեկնածուներին հարցեր են ուղղելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կատարելիք աշխատանքի վերաբերյալ իրենց տեսլականի, համաշխարհային թեժ կետերի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության ապագայի վերաբերյալ։

74-ամյա Բաչելետը, որը Չիլիի նախագահի պաշտոնում երկու ոչ անընդմեջ ժամկետով պաշտոնավարելուց հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն էր, սկզբում առաջադրվել էր Չիլիի, Բրազիլիայի և Մեքսիկայի կողմից։ Սակայն, երբ Չիլիի ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Խոսե Անտոնիո Կաստը մարտին դարձավ նախագահ, նրա կառավարությունը դադարեցրեց ձախակողմյան Բաշելետին աջակցությունը։ Այդուհանդերձ, նրա թեկնածությունը պահպանվեց Բրազիլիայի և Մեքսիկայի կողմից առաջադրումների շնորհիվ։

Նախկին դիվանագետ 65-ամյա Գրոսին, որը 2019 թվականից ի վեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն է, առաջադրվել է իր հայրենի Արգենտինայի կողմից։

70-ամյա Գրինսպանը, Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահը, 2021 թվականից ի վեր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման գործակալության՝ UNCTAD-ի գլխավոր քարտուղարն է և առաջադրվել է նաև իր երկրի կողմից։

64-ամյա Սալը առաջադրվել է Բուրունդիի կողմից, իսկ նրա հայրենի Սենեգալը Աֆրիկյան միությանը հայտնել էր, որ չի աջակցում նրան։

2016 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցում էին 13 թեկնածու։

Հայերեն English Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում