Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ուժգին հարվածներ են հասցրել Սայդա շրջանի բնակավայրերին։

Լիբանանի բանակի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին հետաձգել հարավային գյուղեր և քաղաքներ վերադառնալը՝ հաշվի առնելով համաձայնագրի բազմաթիվ խախտումները:

«Գրանցվել է Իսրայելի կողմից մի քանի հարձակում, բացի մի շարք գյուղերի վրա պարբերաբար կրակոցներից», - նշված է հայտարարության մեջ։

Նաև տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական ուժերը հրետանային արկ և գնդացիր են արձակել Բինթ Ջբեյլ շրջանի Կունին բնակավայրում գտնվող «Իսլամական առողջապահության կազմակերպությանը» պատկանող շտապօգնության խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորներ են գրանցվել։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ հրթիռային հարվածներով թիրախավորել է Քարմիել բնակավայրում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։

Շարժումը նաև հայտնել է, որ Լիբանանի տարածքում խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարք։

«Հեզբոլլահ»-ը հայտարարության մեջ նշել է, որ հարձակողական անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Լիբանանի տարածքում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղիները։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայել-Լիբանան հրադադարը և կոչ արել պահպանել այն

Հայերեն Русский

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը