Գեղարքունիքի մարզային ու համայնքային գրադարաններում մեկնարկել են գրադարանային շաբաթվան նվիրված միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային ու համայնքային գրադարաններում ապրիլի 13-ից մեկնարկել են «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին նվիրված միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մարզային ու համայնքային գրադարանների տնօրեններից, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները՝ գլխավոր գրադարանավար Ներսես Հայրապետյանը, Համագործակցության և գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը և առաջատար գրադարանավար Անիցա Գենդջյանն այցելել են Գեղարքունիքի մարզային գրադարան, որտեղ մասնակցել են գրադարանի կազմակերպած միջոցառմանը՝ Երազիկ Գրիգորյանի և Հովիկ Չարխչյանի հետ հանդիպմանը։

Միջոցառման ընթացքում Ներսես Հայրապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նորարարության դերը գրադարանային գործում և ընթերցանության մշակույթի զարգացման անհրաժեշտությունը։

Գեղարքունիքի մարզային, 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարանները ձեռք են բերել նոր գրականություն։ Նշված նախաձեռնությունները միտված են գրքային ֆոնդերի հարստացմանը, ընթերցանության խթանմանը և համայնքային գրադարանների զարգացմանը։

Գրադարանային շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Սևանի տարածաշրջանի դպրոցների գրադարանավարներին՝ մասնակցելու սեմինար-պարապմունքին, որը ներառում էր

«Գրադարանային ֆոնդի դասակարգում», «Աշխատանք ընթերցողների հետ», «Համալրման և մշակման բաժնի աշխատանքներ», «Գրականության անցկացում գրադարանի գլխավոր գրքում և թվայնացում», «Դպրոց-գրադարան համագործակցություն» թեմաները։ Սեմինարն անցկացրել են  ԳԿՀ-ի փոխտնօրեն Մարգարիտ Սմբատյանը, համալրման բաժնի ավագ գրադարանավար Աննա Սարգսյանը և սպասարկման բաժնի գրադարանավար Էմմի Հարությունյանը։

Սեմինար-պարապմունքի մասնակից գրադարանավարները կենտրոնական գրադարանի կողմից ստացել են գրքեր:

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Գավառի համայնքային գրադարանում հյուրընկալվել է հոգեբան, փորձագետ, նեյրոհոգեբանության մասնագետ Արմինե Դավթյանը։ Հոգեբանը լսարանին ներկայացրել է «Անձի երեք ուժերի մոդելը կրթության և հոգեբանական աշխատանքի մեջ» թեմայով դասախոսություն։ Հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի կրթակամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, հոգեբաններ և գրադարանավարներ։

Հոգեբանը ներկայացրել է իր հեղինակած «Անհատի տիպաբանությունը և ներդաշնակության մանկավարժությունը» գիրքը, ինչպես նաև իր հեղինակային մոտեցումները։ Նա անցկացրել է  ինտերակտիվ թրեյնինգ՝ «երեք ուժերի մոդելի» հիման վրա։

Հանդիպման ավարտին Արմինե Դավթյանն իր հեղինակած գրքերից նվիրել է հանդիպմանը մասնակից ուսանողներին և գրադարանին։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները