Փաշինյանի հավաստմամբ՝ TRIPP-ի հետ կապված գործընթացները արագացել են

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են ստացվել, որ TRIPP նախագիծը շարունակում է մնալ առաջնահերթություն  մնալ ԱՄՆ-ի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Պետք է ասեմ, որ TRIPP-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ՝ թե ՀՀ-ն, թե ԱՄՆ-ն, ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել։ Կարող եմ ասել ավելին՝ նախորդ օրերին մենք քննարկել ենք էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը»,-մանրամասնեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քանի որ գործընթացները հասունացած են, անկասկած է, որ  ինչպես Հայաստանի, այնպես էլ  ԱՄՆ-ի մոտեցումը նախագծի նկատմամբ բացարձակ առաջնահերթությամբ է, առավել ևս, որ ներկայում դրա տնտեսական նշանակությունն ավելի է մեծացել։

«Իմ կանխատեսումն այն է, որ առաջիկայում միայն կավելանա ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը՝ ուրախությամբ արձանագրելով, որ ծրագրերի հետ կապված նույնպիսի շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը։

«Գործնականում ամենօրյա աշխատանք է իրականացվում և չկա որևէ աշխատանքային օր, որ TRIPP-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ, հանձնարարական չտամ, այդ թվում՝ կառավարության մյուս անդամները, որոնք ներգրաված են գործընթացում»,-ընդհանրացրեց ՀՀ վարչապետը։

 

Հայերեն العربية English Español Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել