Մշակույթ

Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզում հայտարարված «Թատերական երկամսյակ» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ հյուրընկալել է Վանաձոր քաղաքի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, սա թվով 8-րդ ներկայացումն էր «Թատերական երկամսյակ»-ի շրջանակներում։

 Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները  թատերասերների առջև  հանդես են  եկել  «Սեր, թե՞ քուանշ» ներկայացման բեմադրությամբ, որի ռեժիսորն է  Ժիրայր Գաբրիելյանը։

Ներկայացումը դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվել էին մարզի տարբեր տարածաշրջանների կրթամշակութային և առողջապահական հաստատությունների աշխատակազմերի անդամներ, ուսանողներ, տարբեր ոլորտները ներկայացնող անձինք։

Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը խրախուսվել է  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում