ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Նա (գլխավոր քարտուղարը) կոչ է անում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հետևել հրադադարի պայմաններին, որպեսզի տարածաշրջանում ճանապարհ հարթվի երկարատև և համապարփակ խաղաղության համար», - նշված է հայտարարության մեջ, որը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է՝ քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու և մարդկային տառապանքները մեղմելու համար:

Նա անկեղծորեն բարձր է գնահատել Պակիստանի և հրադադարի հաստատմանը նպաստող այլ երկրների ջանքերը։

Դյուժարիկը նաև հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց Ժան Առնոն «տարածաշրջանում է՝ երկարատև խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում «ոսկե դար» կարող է սկսվել

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը Հարալդ V-ի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գլխավոր դատախազն Արմեն Մուրադյանի հրավերով մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև