Իրան

Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում «ոսկե դար» կարող է սկսվել

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում «ոսկե դար» կարող է սկսվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց նշել է, որ սա կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա գրել է, որ հրադադարին հաջորդելու են «բազմաթիվ դրական գործողություններ»։

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավերի կուտակման խնդիրը լուծելու հարցում։

«Կարելի է մեծ գումար աշխատել։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը.... Ինչպես մեզ մոտ՝ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար», - գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կլինի «մոտակայքում», որպեսզի համոզվի, որ ամեն բան լավ է ընթանում։

«Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», - նշել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում