Իրան

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Խորամաբադի միջազգային օդանավակայանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Խորամաբադի միջազգային օդանավակայանին

Իրանի արևմտյան Լորեստան նահանգի Խորամաբադի միջազգային օդանավակայանը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների թիրախում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Լորեստանի փոխնահանգապետը։

Զոհերի կամ վնասների մասին այս պահին տեղեկություններ չկան։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում