Իրան

Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն անգործությունը «սնուցում է ագրեսիան» միջուկային օբյեկտների դեմ,  ինչպիսին է Բուշերի էլեկտրակայանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում։  

Էսլամին նշել է, որ Իրանի միակ գործող ատոմակայանը մինչ օրս չորս անգամ թիրախավորվել է, իսկ ապրիլի 4-ին դրա մոտակայքում տեղի ունեցած վերջին հարձակումը խլել է անվտանգության աշխատակցի կյանքը, կան նաև վիրավորներ։

Նա նախազգուշացրել է, որ նման հարձակումները կարող են հանգեցնել գործող ռեակտորից ռադիոակտիվ նյութի արտանետման, ինչը կարող է «անշրջելի հետևանքներ» ունենալ մարդկանց, շրջակա միջավայրի և հարևան երկրների համար։

Նա հարձակումները որակել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և քննադատել է գործակալության «վճռական գործողությունների բացակայությունը»՝ ասելով, որ միայն մտահոգություն արտահայտելը բավարար չէ և դրանք կարող են հանգեցնել նոր հարձակումների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում