Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է հետախուզության ղեկավարի սպանվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է հետախուզության ղեկավարի սպանվելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ապրիլի 6-ի առավոտյան ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով «նահատակվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Խադեմին»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Մաջիդ Խադեմիի սպանության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն իրանական լրատվամիջոցները չեն հաղորդում։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում