ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել 2027 թ. համագործակցության պլանին

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ պաշտպանության նախարարները Մոսկվայում կայացած նիստում հավանություն են տվել 2027 թվականի համագործակցության պլանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անցկացրել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Բելոուսովը հայտնել է, որ նիստի ընթացքում կայացվել են որոշումներ, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և ռազմական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործմանը։

«Նիստի շրջանակներում հավանություն են տրվել 2027 թ. ռազմական համագործակցության միջոցառումներին, զորքերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մոտեցումներին և միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ֆինանսական փաստաթղթերին», - նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

Ըստ գերատեսչության՝ Բելոուսովը նաև հայտնել է, որ նիստի ընթացքում ընդունվել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանը և զինվորական նշանակության համատեղ համակարգերի կատարելագործմանը։

Հայերեն Español فارسی Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի