Պուտինը հույս ունի, որ Հայաստանի ընտրությունները չեն խանգարի ՌԴ-ի հետ հարաբերություններին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով է մոտենում Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ դրանք չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները ակտիվ փուլում են։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են»,- ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ նախընտրական շրջանում քաղաքական լարվածությունը բնական է, սակայն այն չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։

«Կարևորն այն է, որ այս սրացումները ոչ մի կերպ չեն վնասել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Պուտինը։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի բազմաթիվ գործընկերներ և կապեր։

«Մենք Հայաստանում շատ ընկերներ ունենք, շատ-շատ։ Մենք դա գիտենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է ավելի քան 2 միլիոն հայ։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում գործող տարբեր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ռուսամետները, կկարողանան մասնակցել ընտրություններին։

«Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր այդ քաղաքական կուսակցությունները և գործիչները կարողանան մասնակցել այս ներքաղաքական գործընթացներին ընտրությունների ընթացքում»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։

«Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում»,- ասել է նա՝ անդրադառնալով Հայաստանում ազատազրկման մեջ գտնվող որոշ գործիչներին։

 

Հայերեն English Español فارسی Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել