Ռուսաստան

Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով․ Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը այս մասին ասել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Ռուսաստանի նախագահը հայ-ռուսական բանակցությունների ժամանակ։

Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ դոլար։

Պուտինը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ԵԱՏՄ շրջանակում։

«Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը վերջին տարիներին տասն անգամ աճել է»,- ասել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում