Իրան

ՄԱԿ-ի զարգացման ծրագրում գնահատել են հակամարտության հետևանքով արաբական երկրների կրած վնասը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի զարգացման ծրագրում գնահատել են հակամարտության հետևանքով արաբական երկրների կրած վնասը

Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները կարող են արաբական երկրներին ՀՆԱ-ի 120-ից 194 միլիարդ դոլարի չափով վնաս հասցնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերլուծության արդյունքները։

Ընդհանուր կորուստները «կարող են հանգեցնել տարածաշրջանում գործազրկության մակարդակի աճի մինչև չորս տոկոսային կետով, շուրջ 3,6 միլիոն աշխատատեղի կորստի և մինչև չորս միլիոն մարդու աղքատացման»։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ մերձավորարևելյան երկրներին հասցված վնասը կարող է զգալի լինել, նույնիսկ եթե հակամարտությունը համեմատաբար շուտ ավարտվի։

Դրա հետ մեկտեղ առավել շատ կարող են տուժել այն երկրները, որոնք մտնում են Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ, և Լևանտի տարածաշրջանի երկրները (Իսրայել, Սիրիա, Լիբանան, Հորդանան)։ Ընդ որում, այս տարածաշրջաններից յուրաքանչյուրը կարող է զրկվել իր ՀՆԱ-ի ավելի քան 5,2%-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում