Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը` Ֆրանկոֆոն խաղերի մասին

3 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի մեկնարկին նվիրված ասուլիս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ ակնկալիքներ ունի Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն խաղերից:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանը մշտապես ակտիվ դեր է ունեցել ու հավատարիմ է մնացել Ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքներին: 2024 թվականին Հայաստանն ընտրվեց 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացման վայր: Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստվել Ֆրանկոֆոն խաղերի անցկացմանը: Իսկապես մեծ վստահություն է ու իսկապես մեծ պատիվ: Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ երկխոսության, փոխըմբռնման ու համերաշխության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` Երևանում կայանալիք խաղերն ունենալու են հատուկ խորհրդանշական նշանակություն` դրանք թվով 10-րդն են: 

«Հատկանշական է նաև այն, որ այս խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանկոֆոնիայի բաց ու ներառական բնույթը»,-ասաց նա:

Հարությունյանն առանձնացրեց, որ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Հանրապետության հրապարակում. նպատակ կա բացառիկ դարձնել Երևանում կայանալիք խաղերը` բուն արարողությունը չանցկացնելով մարզադաշտում, այլ ընդգրկելով ամբողջ քաղաքը:

2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:

Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում