Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանի մարզային այցելությունների շարքը մեկնարկեց Գյումրիից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանի մարզային այցելությունների շարքը հանդիսավորությամբ մեկնարկեց Գյումրիից: Մարտի 26-ին Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարկի տակ հնչեցին Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոյի և թատրոնի համար գրված անմահ մեղեդիները։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը, որն արդեն յոթ տարվա պատմություն ունի, հաստատվել է անձամբ Մաեստրոյի կողմից: «Սիմֆոնիկ Մանսուրյան. կինոերաժշտությունը Գյումրիում» համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Հատկանշական է, որ ներկայացված ստեղծագործություններից շատերի հիմքում ընկած ֆիլմերը նկարահանվել են հենց Գյումրիում՝ երեկոն էլ ավելի հարազատ դարձնելով տեղի հանդիսատեսի համար։ Համերգային ծրագիրն աչքի ընկավ ինտերակտիվ լուծումներով։ Երեկոյի ամենասպասված պահերից մեկը հանդիսատեսի անմիջական մասնակցությունն էր. համերգային թերթիկների վրա զետեղված QR կոդերի միջոցով ունկնդիրները հնարավորություն ստացան քվեարկել իրենց սիրելի ստեղծագործության օգտին։ Արդյունքում՝ երեկոյի ավարտին նվագախումբը կատարեց առավելագույն ձայներ հավաքած «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը։

Կենդանի կատարումներն ուղեկցվում էին ֆիլմերից հատվածների ցուցադրությամբ, ինչն ավելի էր ամբողջացնում մանսուրյանական մթնոլորտը։ Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը «Արմենպրես»-ի թղթակցին ասել է, որ սա իրենց ամենապահանջված ծրագրերից է: «Մանսուրյանի երաժշտությունը շատ սիրված է հայ ունկնդիրների և հատկապես գյումրեցիների կողմից։ Ուրախալի է, որ շատերը նույնիսկ Երևանից էին եկել Գյումրի՝ հատուկ այս համերգի համար. սա մշակութային տուրիզմի կարևոր դրսևորում է»,-հավելել է Սարգիս Բալբաբյանը։

Գյումրիում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները միայն այսքանով չեն ավարտվում. նվագախումբը շարունակում է իրականացնել նաև գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հեղինակած «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը, որի նպատակն է ձևավորել մշակութապես կիրթ և իրազեկ սերունդ։ Ծրագրի առաջին փուլին Գյումրիում մասնակցել է շուրջ 3000 մասնակից,  կայացել է ավելի քան 30 ինտերակտիվ դաս և ամփոփիչ 5 համերգ։

Հայերեն

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել