Իրան

Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է իր երկրի մասնակցությունն ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է իր երկրի մասնակցությունն ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցություններին

ԱՄՆ-ն և Իրանը վարում են միջնորդավորված բանակցություններ՝ հաղորդագրություններ փոխանակելով Պակիստանի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։

«ԶԼՄ-ներում հայտվել են անհարկի ենթադրություններ՝ կապված Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության դադարեցմանն ուղղված հաշտության բանակցությունների հետ: Իրականում ամերիկա-իրանական անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով», - գրել է նա X-ում:

Նախարարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած պլան, որը ներկայում քննարկվում է Թեհրանում:

Դարի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը նույնպես աջակցում են իրադրության խաղաղ կարգավորման նախաձեռնություններին:

Իրանն ու ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են անում բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան կողմը պնդում է, որ բանակցություններ են ընթանում, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ երկրի հետ միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանը կշարունակի դիմադրությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում