Քեթիում քննարկվել են հանրակրթության կառավարման ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակում Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-սեմինար՝ նվիրված հանրակրթության կառավարման ապակենտրոնացման գործընթացին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, hանդիպման առանցքում եղել են մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ կառավարման լիազորությունների փուլային փոխանցումը համայնքներին և դպրոցների՝ որպես համայնքային զարգացման կենտրոնների դերի հզորացումը։

Միջոցառմանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ավագանու անդամներ, մանկավարժներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ։

Ախուրյանը ներառված է այն 11 փորձնական համայնքների ցանկում, որտեղ ծրագիրն իրականացվում է շվեդական «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» (SALAR International) կազմակերպության «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի աջակցությամբ։ Բարեփոխումների գլխավոր նպատակն է կրթության կառավարման արդյունավետության բարձրացումը՝ ապակենտրոնացման միջոցով։ Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն իր ելույթում ընդգծել է, որ համայնքը պատրաստ է լիարժեք աջակցել ծրագրի կայացմանը։ Նա նաև արել է կոնկրետ առաջարկություններ, որոնք միտված են գործընթացն առավել արդյունավետ և համայնքի շահերին համահունչ դարձնելուն։ Սեմինարի մասնակիցները փաստել են, որ դպրոցների կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա կրթական հաստատությունները դարձնել համայնքային կյանքի զարկերակը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների և կրթական օջախների սերտ համագործակցությունը։

Պիլոտային նախաձեռնությունը նախատեսված է 2-3 տարվա համար և ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ կառավարում, դպրոց-համայնք համագործակցություն, ռեսուրսների կառավարում և արդյունավետ բաշխում, տվյալների օգտագործում որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև համայնքի անդամների համար լրացուցիչ ծառայությունների զարգացում (օրինակ՝ սպորտային ծրագրեր, միջոցառումների կազմակերպում, երիտասարդական նախաձեռնություններ և այլն)։

Պիլոտային նախաձեռնությանը մասնակցում են հետևյալ դպրոցները՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի միջնակարգ դպրոցը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցը, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի միջնակարգ դպրոցը։

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը