Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Հնդկաստանը բանակցություններ կվարեն պաշտպանության բնագավառում գործընկերության ամրապնդման շուրջ. ANI

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Հնդկաստանը բանակցություններ կվարեն պաշտպանության բնագավառում գործընկերության ամրապնդման շուրջ. ANI

Քաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին գտնվում է Հնդկաստանում՝ երկու երկրների համագործակցության ընդլայնման և պաշտպանական գործընկերության շրջանակային ծրագրի իրականացման շուրջ  բանակցությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ANI գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կողմերը խորհրդակցությունները կկենտրոնացնեն տնտեսական և պաշտպանական համագործակցության ամրապնդման նպատակների առաջմղման վրա, որոնք առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2025 թ. փետրվարին կայացած հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդել է The Economic Times պարբերականը, Քոլբիի այցը Նյու Դելի դիտվում է որպես փորձ՝ նպաստելու ԱՄՆ-ի և Հնդկաստանի հարաբերություններում սառեցման շրջանի հաղթահարմանը, որի պատճառը տարաձայնություններն են առևտրի հարցերի և Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների շուրջ: Ծագած տարաձայնությունները խոչընդոտ են դարձել առևտրային համաձայնագրի շուտափույթ ստորագրման շուրջ Թրամփի և Մոդիի ձեռք բերած համաձայնությունների իրականացման համար. այդ համաձայնագիրը նախատեսում է միմյանց շուկաներ մուտքի ընդլայնում և մաքսատուրքերի նվազեցում:

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պայմանավորվել են մշակել մինչև 2035 թվականը պաշտպանական համագործակցության զարգացման շրջանակային ծրագիր։ Այն նախատեսում է տեխնոլոգիական և նորարարական փոխգործակցություն, պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների շղթաների ինտեգրում, երկու երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիության բարձրացում, լոգիստիկա, տեղեկատվության փոխանակում և համատեղ զորավարժություններ:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում