Արմեն Բաբալարյանը գոհ է Մ23 տարեկանների ԵԱ-ի արդյունքներից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկների ելույթները:

«Եվրոպայի այս առաջնությունում ունեցանք երկու ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալ: Գերծանր քաշային ըմբիշները սկսել են կոտրել այն կարծրատիպը, թե գերծանր քաշային կարգում մեր հավաքականի անդամները մրցունակ չեն: Սակայն տղաներն ու մարզական շտաբն աշխատասիրությամբ են մոտենում մրցաշարերին: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ, կարող էինք նաև մեկ կամ երկու մեդալ ավելի ունենալ, սակայն այս պահին` այսքանը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը:

Վերջինիս խոսքով` Եվրոպայի Մ23 տարեկանների այս առաջնությանը մի շարք նոր մրցավարներ կային, որոնք նոր որակներ են բերել մրցաշարին:

«Թե երիտասարդ ըմբիշների, թե մեծահասակների թիմում ունենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ներուժ ունեցող ըմբիշներ:  Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանն, ապա թիմում շատ երիտասարդների կտեսնեք»,-ընդգծեց նա:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից ոսկե մեդալակիրներ էին դարձել Արամայիս Հարությունյանն ու Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր` Սամվել Տերտերյանը։ Մանվել Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայերեն

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը