Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Շրի Լանկան մերժումով է պատասխանել կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ընդունելու վերաբերյալ մարտի սկզբին ուղարկված ԱՄՆ-ի դիմումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

«ԱՄՆ-ն ցանկանում էր մարտի 4-ից մինչև 8-ը Մաթալա Ռաջապակսա միջազգային օդանավակայան տեղափոխել երկու ռազմական ինքնաթիռ՝ ութ հականավային հրթիռներով, բայց մենք մերժումով ենք պատասխանել», - Դիսանայակեի խոսքը մեջբերում է The Straits Times հրատարակությունը։

Նա մերժումը բացատրել է երկրի չեզոքությունը պահպանելու ցանկությամբ՝ չպարզաբանելով, թե արդյոք ԱՄՆ-ի դիմումը վերաբերում էր Շրի Լանկան որպես Իրանի դեմ գործողությունների բազա օգտագործելուն։

Նախագահի խոսքով՝ Իրանն իր հերթին խնդրանք էր ներկայացրել, որ Շրի Լանկայի նավահանգիստ մուտք գործեն իր երեք նավերը, որոնք Հնդկաստանից վերադառնում էին ռազմածովային զորավարժություններից հետո, սակայն այս դիմումը ևս չի բավարարվել։

Մարտի 4-ին առնվազն 80 մարդ է զոհվել Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական Iris Dena նավի վրա գրոհի հետևանքով. իրանական նավը դուրս էր եկել Հնդկաստանի նավահանգստից։ Հաջորդ օրը Շրի Լանկան ափ տարհանեց իրանական Iris Bushehr նավի անձնակազմի 208 անդամի, որն ավելի վաղ խնդրել էր շտապ մտնել նավահանգիստ։

Նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չեզոքություն է դրսևորել՝ անցյալ շաբաթ ձեռնպահ մնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քվեարկության ժամանակ, որը դատապարտում էր Իրանի հարվածները տարածաշրջանում։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով